Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն քննադատել է մադրիդյան ակումբի երկրպագուների վարքը Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Խետաֆեի» դեմ կայացած խաղի ժամանակ (2-0):
<Երբ որևէ ֆուտբոլիստի հասցեին սուլում են՝ սուլում են բոլորիս։ Ինձ դուր չի գալիս, որ նման բան է տեղի ունենում։
Մենք պետք է աջակցենք Բեյլին։ Ինձ դուր չի գալիս, որ Գարեթին սուլում են, քանի որ նա կարևոր ֆուտբոլիստ է մեր ակումբի համար»,- ասել է Կազեմիրոն։