Կարիմ Բենզեման, որ վերջերս անցկացրեց իր 350-րդ խաղը Լա լիգայում «Ռեալի» կազմում ու խփեց իր 250-րդ գնդակն «Սպիտակների» մարզաշապիկով, այս շաբաթ հերթական ցուցանիշը գրանցեց՝ 250-րդ հաղթանակը տոնելով Լա լիգայում: Այդ խորհրդանշական հաղթանակը եղավ «Կամպ Նոու» ստադիոնում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում:
Ֆրանսիացին իր նորամուտը «Ռեալի» կազմում նշել է 2009 թվականին: Բենզեմայի համար ընթացիկ մրցաշրջանը 12-րդն է «Ռեալի» կազմում: Նա Լա լիգայում 355 խաղի է մասնակցել՝ դառնալով 170 գոլի հեղինակ: Բենզեման «Ռեալի» 5-րդ լավագույն ռմբարկուն է մրցաշարում՝ Կրիշտիանու Ռոնալդուից (312), Ռաուլից (228), Դի Ստեֆանոյից (216) ու Սանտիլյանայից (186) հետո:
Fenomeno, Realmadrid.am