Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայանալիք «Շերիֆի» դեմ խաղը։
Բելգիացին գաստրոէնտերիտի պատճառով չի կարողացել մարզվել ու թիմի հետ Տիրասպոլ մեկնել։
Ավելի վաղ Ազարը նույն խնդրի պատճառով բաց էր թողել Լա լիգայի 14-րդ տուրում կայացած «Գրանադայի» դեմ խաղը (4-1):