Լա լիգայի 14-րդ տուրում կայանալիք «Գրանադայի» դեմ խաղից առաջ «Ռեալն» այսօր մարզում է անցկացրել։
Այն ֆուտբոլիստները, որոնք վերադարձել ենք հավաքականներից, հանգստի հնարավորություն են ստացել։
Միայն Էդեն Ազարն է, որ Բելգիայի հավաքականից վերադառնալուց հետո, սեփական նախաձեռնությամբ, մասնակցել է «Ռեալի» այսօրվա մարզմանը։
31-ամյա կիսապաշտպանը ԱԱ 2022-ի շրջանակում կայացած Էստոնիայի դեմ խաղում մեկնարկային կազմում էր Բելգիայի հավաքականի կազմում ու փոխարինվեց 62-րդ րոպեին։
Այսօր Բելգիան կմրցի Ուելսի հետ, սակայն, հաշվի առնելով, որ Բելգիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, Ազարն ու մի քանի առաջատար ֆուտբոլիստներ վերադարձել են ակումբներ։