Հայտնի է դարձել, թե ինչու «Ռեալը» 2017 թվականին չի գնել հարձակվող Կիլիան Մբապեին, որը ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում։
Cadena SER-ը գրում է, որ «Մոնակոն» այդ ժամանակ ֆրանսիացու համար 180-200 մլն եվրո է պահանջել։ «Ռեալում» եկել են այն եզրակացության, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը, որի կազմում հանդես են գալիս Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը, չպետք է նման բարձր գին վճարի երիտասարդ ֆուտբոլիստի համար։