Լուրեր

Կամավինգան դարձավ 19 տարեկան
10.11.2021
1771 0

«Ռեալում» խաղալը հեշտ չէ, իսկ 18 տարեկանում դա անելն ավելի դժվար է, բայց Կամավինգան կատարում է իր առջև դրված խնդիրը՝ տաղանդի ու բնավորության շնորհիվ։

Ֆուտբոլիստն այսօր դարձավ 19 տարեկան, հիմա նա մարզավիճակի գագաթնակետին է։Մրցաշրջանի վառ մեկնարկայից հետո (գոլ ու գոլային փոխանցում «Ռեալի» առաջին երկու խաղերում) ֆրանսիացին երկրորդ պլան է մղվել Կրոսի վերադարձից հետո։

Բայց նրա բնավորությունն ու Կառլո Անչելոտիի վստահությունը Կամավինգային թույլ է տվել «Ռեալում» տեղ գտնել, ֆուտբոլիստը հանդես է գալիս ռոտացիայով ու կարևոր դեր խաղում։ «Ռայոյի» դեմ վերջին խաղում Կամավինգան 90 րոպե անցկացրեց խաղադաշտում։

Հիմա Կամավինգան հրավեր է ստանում Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կողմից և այդ գործում պակաս կարևոր չէ «Ռեալի» ունեցած դերը։