• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կեմպես. «Իսպանական ֆուտբոլը Մեսսին էր, և այն վերջացավ»

Լուրեր

Կեմպես. «Իսպանական ֆուտբոլը Մեսսին էր, և այն վերջացավ»
06.08.2021
3428 0
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնան» լքելու մասին տեղեկությունը։

«Իսպանիայի առաջնությունը չունի Ռոնալդու և նոր Մեսսի նույնպես չի լինի։ Կարող է գալ Մբապեն կամ այլ ֆուտբոլիստ, բայց ոչ մի ֆուտբոլիստ չի լինի այս 2 հրեշի պես։ Այսօրվա դրությամբ իսպանական ֆուտբոլը Մեսսին էր և այն վերջացավ»,- Կեմպեսի խոսքերն է հաղորդում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի կնքի Մեսսիի հետ։ Սա կապված է Լա լիգայի ֆինանսական կանոնակարգերի հետ։


Ամենակարդացված