Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ֆրենկի դե Յոնգն ու Կլեման Լանգլեն «Բարսելոնայի» այն 3 ֆուտբոլիստներն են, ովքեր համաձայնել են աշխատավարձի կրճատման, տեղեկացնում է Catalunya Radio-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «կապտանռնագույնների» մյուս խաղացողները պաշտոնական փաստաթուղթ են ստորագրել, որում իրենց անհամաձայնությունն են հայտնել ակումբի՝ աշխատավարձները ևս 30 տոկոսով կրճատելու որոշմանը:
Հիշեցնենք, որ երեկ կատալոնական թիմը նվազագույն հաշվով պարտվել էր «Խետաֆեին»:
Fanat, Realmadrid.am