Հաջորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է լքել ակումբը։
«Մանչեսթեր Սիթիի» մասնակցությունը նորվեգացու տրանսֆերի համար մղվող պայքարում դժվարեցնում է «Ռեալի» դիրքերը, գրում է AS-ը։
Մադրիդյան ակումբը ֆինանսական տեսանկյունից չի կարող մրցակցել «քաղաքայինների» հետ և ծրագրում է Հոլանդին համոզիչ մարզական ծրագիր առաջարկել, այլ ոչ թե գայթակղել փողերով։
Սպասվում է, որ Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հավանական տեղափոխությունը նույնպես կարող է ազդեցություն ունենալ Հոլանդի որոշման վրա։
Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի 5 խաղում դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։