Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Իսկոն ու Լուկա Յովիչը կարող են ԱՊԼ տեղափոխվել։
Dedensa Central-ի հաղորդմամբ՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նրանց իր թիմում է ցանկանում տեսնել։
Անգլիական ակումբը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել ֆուտբոլիստներին։
Նախորդ մրցաշրջանում Իսկոն 29 խաղում դարձել է 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը Յովիչն անցկացրել է «Այնտրախտում»։ 18 խաղում նա 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել։