Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի կորցրել գոլֆի նկատմամբ հետաքրքրվածությունը։ Ուելսցին վերականգնվում է վնասվածքից, որի պատճառով մինչև նոյեմբեր վերջ կբացակայի։
«Վալդեբեբասում» մարզումից հետո նա մեկնել է Campo Villa գոլֆ ակումբ, որտեղ անցկացվում է Open de Espana-ն։ «Ռեալի» ֆուտբոլիստը չի ցանկացել բաց թողնել մրցաշարի առաջին օրը, որտեղ մշտական այցելու է։
Բեյլի՝ գոլֆի նկատմամբ տածած սերն այնքան է խորացել, որ շշուկներ կան՝ հաջորդ տարի, երբ նրա պայմանագրի ժամկետն ավարտվի «Ռեալի» հետ, ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան ու որպես պրոֆեսիոնալ ուժերն է փորձելու գոլֆում։