«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։ Ուրուգվայցի ֆուտբոլիստով El Nacional-ն է հետաքրքրված։
Աղբյուրի տեղեկություններով, «արքայական» ակումբը կփորձի Կավանիին առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրել։ Նրանով նաև «Բարսելոնան» է հետաքրքրված։
Կավանին «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Ուրուգվայցին վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի սկիզբը։