• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտին Մենդիի կարող է պաշտպանության տարբեր դիրքերում օգտագործել

Լուրեր

Անչելոտին Մենդիի կարող է պաշտպանության տարբեր դիրքերում օգտագործել
01.10.2021
2121 0

Կառլո Անչելոտին սպասում է Ֆերլան Մենդիի վերադարձին, որին կարող է օգտագործել և որպես ձախ պաշտպան և որպես կենտրոնական պաշտպան, հաղորդում է Marca-ն։

Եթե Մենդին իր ուժերը փորձի կենտրոնում, ապա Դավիդ Ալաբան ու Միգել Գուտիերեսը կարող են խաղալ ձախ եզրում, իսկ Միլիտաոն ու Նաչոն՝ Մենդիի հետ զույգ կազմել։

Հարկ է նշել, որ Զինեդին Զիդանը Ֆերլանին երկու անգամ որպես կենտրոնական պաշտպան է օգտագործել։ Երկու դեպքերում էլ «Ռեալը» պաշտպանությունում 3 ֆուտբոլիստով է հանդես եկել։

Սպասվում է, որ 26-ամյա Մենդին թիմին կմիանա մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ։