Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը միտված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, հաղորդում է լրագրող Քերի Հաուն:
Արդեն կես տարի է մյունխենյան ակումբն ու Դևիսը չեն բանակցում նոր պայմանագրի շուրջ:
«Արքայական ակումբը» հստակ դիրքորոշում ունի՝ ձախ պաշտպանի դիրքի հարցը լուծել և արդեն վաղ փուլում կապ է հաստատվել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:
23-ամյա Դևիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: