• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ-ն Մբապեին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լուրեր

ՊՍԺ-ն Մբապեին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
30.09.2021
3160 0

El Pais-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն մտադիր է ահռելի աշխատավարձ առաջարկել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին։

Փարիզյան ակումբը պատրաստ է նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. երկու անգամ ավելի՝ քան Մեսսին ու Նեյմարն են վաստակում։

ՊՍԺ-ն նրան տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ կառաջարկի և 100 մլն եվրո կազմող բոնուս, որը 2023 թվականից հետո կվճարվի երկու փուլով։

Արդյունքում, Մբապեն ավելի շատ կվաստակի, քան Մեսսին, Բեյլն ու Նեյմարը, որոնք ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են։

Հիշեցնենք՝ «Ռեալը» ծրագրում է հաջորդ տարի անվճար ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը։


Ամենակարդացված