• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Արսենալը» հետևում է Ասենսիոյի շուրջ ստեղծված իրավիճակին

Լուրեր

«Արսենալը» հետևում է Ասենսիոյի շուրջ ստեղծված իրավիճակին
29.09.2021
2036 0

«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով՝ հաղորդում է Daily Star-ը։

Լոնդոնյան ակումբը կփորձի հունվարին ձեռք բերել ֆուտբոլիստին։ «Արսենալը» ցանկանում էր ամռանը հրավիրել ֆուտբոլիստին, սակայն այդ ժամանակ «զինագործների» առաջարկը մերժվել էր։

Հիմա լոնդոնյան ակումբը կրկին հետաքրքրված է ֆուտբոլիստով։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ֆուտբոլիստը դժգոհ է մադրիդյան ակումբում իր կարգավիճակից։

Transfermarkt.com-ը 35 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 6 հանդիպման՝ մասնակցելով 140 խաղի ու դառնալով 3 գոլի հեղինակ։


Ամենակարդացված