ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել։
AS-ի հաղորդմամբ՝ թիմի լարված մթնոլորտը, Նեյմարի հետ հարաբերությունների լարվելն ու ՊՍԺ-ի երկրպագուների քննադատությունները նպաստել են նրան, որ Կիլիանը ցանկանում է կարիերան «Ռեալում» շարունակել։
Ֆրանսիացին մերժել է ՊՍԺ-ի բոլոր առաջարկները նոր պայմանագրի հարցում ու մտադիր է ճնշել փարիզյան ակումբին՝ հունվարին «Ռեալ» տեղափոխվելու համար։
Այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 8 խաղում 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։