Լուրեր

Զիդանն անդրադարձել է Իսկոյի խոսքերին
27.10.2020
2614 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իսկոյի խոսքերը:

Հիշեցնենք, որ իսպանացին դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:

«Դրանք խոսում են Իսկոյի ձգտման մասին: Նա ցանկանում է խաղալ, ու դա լավ է: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ուզում են խաղաժամանակ ստանալ: Նրանք պետք է միշտ պատրաստ լինեն ու համբերատար սպասեն իրենց հերթին. այս թիմում միշտ այդպես է եղել»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին, «Ռեալն» ուժերը չափելու է Մյունխենգլաբախի «Բորուսիայի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված