Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կվերադարձնի Կարիմ Բենզեմային, որն այս ամառ տեղաձոխվել է «Ալ Իթիհադ», հաղորդում է Sport.es-ը։
Իտալացի մասնագետը դիմել է Պերեսին՝ խնդրելով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձնել 36-ամյա ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման դժգոհ է սաուդյան ակումբում իր կարգավիճակից և մտադիր է վերադառնալ Եվրոպա, սակայն այդ լուրերը հետագայում հերքվել էին։
Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2023 թվականներին։