Լուրեր

Հայտնի է՝ որքան կբացակայի Բեյլը
13.09.2021
3024 0

«Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։

32-ամյա ուելսցին, որը «Սելտայի» դեմ խաղի (5-2) նախօրեին վնասվածք էր ստացել, այսօր բուժզննում է անցել։

Բեյլը լրջորեն վնասել է աջ ազդրը։ Marca-ի հաղորդմամբ՝ Գարեթը բաց կթողնի «Ռեալի» հաջորդ 6 խաղերը՝ «Ինտերի» ու «Շերիֆի» դեմ Չեմպիոնների լիգայում, ու «Վալենսիայի», «Մալյորկայի», «Վիլյառեալի», «Էսպանյոլի» խաղերը Լա լիգայում։

Հոկտեմբերի կեսերին Բեյլի առողջական վիճակին նորից գնահատական կտրվի։ Լա լիգայի 3 խաղերում նա 1 գոլի հեղինակ է դարձել։