«Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի 17–ամյա հարձակվող էնդրիկը, որը մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Ռեալին», խոսել է «Արքայական ակումբի» տնային մարզադաշտի և ապագա թիմակիցների մասին։
«Սանտիագո Բեռնաբեուում» խաղը դիտելիս ես անգամ չէի նայում գնդակին, ես նայում էի, թե որտեղ կա ազատ տարածություն և որտեղ են տեղակայված ֆուտբոլիստները։ Ջուդ Բելինգեմը շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա, քանի որ նա երբեք չի դադարում վազել։ Ես կարողացա հետևել նրա խաղին և տպավորված էի»,– Էնդրիկի խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։