Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո–2024–ի ընտրական փուլի առաջին տուրի՝ Ավստրիայի դեմ խաղից առաջ խոսել է «Արքայական ակումբում» իր խաղային դիրքի մասին։
«Ես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ մարզիչը ինձ հրահանգի։ Քանի դեռ ես պահեստայինների նստարանին չեմ, հարմարվելու եմ դիրքերին (ծիծաղում է),– ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հունիսի3–ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Մբապեի տեղափոխության մասին։