Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Լա լիգայի առաջին տուրում «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4-1) գրառում է կատարել ինստագրամի իր էջում։
«Առաջին տուր և առաջին հաղթանակ։ Ինձ համար այն յուրահատուկ էր, քանի որ 100-րդ հանդիպումն անցկացրի Լա լիգայում աշխարհի լավագույն ակումբի կազմում»,- գրել է նա։