Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո հայտնել է, որ կարիերան կշարունակի մադրիդյան ակումբում։
«Ես դեռ երկու տարի կմնամ այստեղ»,- Կրոսի խոսքն է հաղորդում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Կրոսին առաջարկել էր երկու տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն գերմանացի ֆուտբոլիստը մտածելու ժամանակ էր խնդրել։