Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է պաշտոնապես «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
28-ամյա ֆրանսիացին ավարտին է հասցրել բուժզննման երկրորդ մասն ու շուտով պայմանագիր կկնքի ՄՅՈՒ-ի հետ։ Պաշտոնապես այս մասին կհաղորդվի մոտակա ժամանակներս։
Հաղորդվում է, որ Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2025 թվականը պայմանագիր կկնքի՝ այն ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։