«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է նոր մրցաշրջանի ակնկալիքների մասին։
«Անցյալ մրցաշրջանը լավագույնը չէր մեզ համար։ Այո, մենք հաղթեցինք գավաթը, սակայն չկարողացանք հաղթել Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան։
Եթե մրցաշրջանը մեզ համար այսպես է դասավորվում՝ չպետք է այն որակել որպես լավ։ Նոր մրցաշրջանին մենք խանդավառությամբ ենք մոտենում։
Կփորձենք այնպես անել, որ «Ռեալն» ու «Ատլետիկոն» մեզ չխանգարեն»,- ասել է Պիկեն։