Անվանի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր չէ բոյկոտել թիմի մարզումները՝ ակումբի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ հարգում է «Ռեալն» ու անձամբ Պերեսին։
28-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է պայմանագրի անձնական կետերը և հիմա ամեն բան կախված է ակումբների միջև բանակցությունների արդյունքից։