Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։
Ըստ կողմերի նոր պայմանավորվածության, նոր պայմանագիրը գործելու է մինչև 2023 թվականը, հաղորդում է ABC-ն։
«Սերուցքայինները» ֆրանսիացուն մինչև 2024 թվականն են պայմանագիր առաջարկել, սակայն 33-ամյա ֆուտբոլիստը մերժել է առաջարկը։
Լա լիգայի անցյալ մրցաշրջանի 34 խաղերում Բենզեման 23 գոլի հեղինակ է դարձել։