ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերին, որն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց նիդեռլանդական ակումբ, հավակնում էր նաև Մադրիդի «Ռեալը»։
Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» Ֆրանսիայի չեմպիոնին առաջարկ էին կատարել, սակայն մերժում էին ստացել։
Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի հետ։ Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն առաջիկա տարիներին նրա տրանսֆերը գնելու առաջնային իրավունք կունենա։