«Ռեալի» ղեկավարությունը կապ է հաստատել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Իսակի ներկայացուցիչների հետ, որ գնահատի տրանսֆերի հավանականությունը։ Շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Գործում է 70 մլն եվրո հրաժարագին։
2020/21 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, դարձել 17 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարկ է նշել, որ 2017 թվականին «Ռեալն» արդեն հավակնել է ֆուտբոլիստի տրանսֆերին, սակայն այդ ժամանակ Իսակը տեղափոխվեց «Բորուսիա»։