Onda Cero-ն հայտնում է, որ «Ռեալը» ոչ մի առաջարկ չի ստացել Իսկոյի ու Մարսելոյի տրանսֆերների համար։ «Սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է բաժանվել նրանցից, ինչը զգալիորեն կթոթափի աշխատավարձի ծանրաբեռնվածությունը, սակայն դեռ առաջարկներ չկան։
Իսպանացու ու բրազիլացու պայմանագրերի ժամկետները լրանում են 2022 թվականին։ Երկու ֆուտբոլիստներն էլ դուրս էին Զիդանի ծրագրերից, սակայն Անչելոտիի վերադարձով պայմանավորված ամեն բան կարող է փոխվել։