• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռամոսը փչացրել է հարաբերությունները Պերեսի ու մնացած ղեկավարության հետ

Լուրեր

Ռամոսը փչացրել է հարաբերությունները Պերեսի ու մնացած ղեկավարության հետ
03.06.2021
5158 0
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալն անխուսափելի է թվում, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով, 35-ամյա ֆուտբոլիստը փչացրել է հարաբերությունները Պերեսի ու մնացած ղեկավար անդամների հետ։ «Սերուցքայինների» ղեկավարությունը դժգոհ է, որ Սերխիոն թիմակիցներին կոչ է արել հրաժարվել աշխատավարձի տասը տոկոս նվազեցումից։

«Ռեալն» այդ քայլին ֆինանսական դժվարությունների համար է գնում, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Իսկ իսպանացին այն կարծիքին է, որ ղեկավարությունն ընդամենը փորձում է գումար խնայել ՊՍԺ-ի հարձակվող Մբապեին թիմ հրավիրելու համար։

Հաղորդվում է, որ պայմանագրի երկարաձգումը բացառված է։ Այն գումարը, որն ակումբը պետք է վճարեր իսպանացուն, արդեն նախատեսել է հատկացնել թիմի նորեկ Դավիդ Ալաբային, որի տրանսֆերի մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։


Ամենակարդացված