«Բարսելոնան» ցանկանում է 8 միլիոն եվրոյի դիմաց գնել «Վալյադոլիդի» աջ պաշտպան Իվան Ֆրեսնեդայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Relevo-ն:
Այնուամենայնիվ, «Վալյադոլիդն» ավելի խոշոր գումարի ակնկալիք ունի և կարող է մերժել առաջին առաջարկը:
Հիշեցնենք, որ Ֆրեսնեդան «Ռեալի» համակարգում գտնվել է 2014-ից 2018 թվականներին: Այս ամառ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «սերուցքայինները» մտադիր են վերադարձնել նրան: