Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են աջակցել ակումբին, որը կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարություններ է կրում։
Ֆուտբոլիստները կհրաժարվեն բոնուսներից, եթե այս մրցաշրջանում հաղթեն Իսպանիայի առաջնությունը կամ Չեմպիոնների լիգան, հաղորդում է ABC-ն։
Եթե «սերուցքայիններին» հաջողվի հաղթել երկու մրցաշարերում էլ, ապա նրանք կհրաժարվեն այդ երկու բոնուսներից մեկից։ Մադրիդյան ակումբին դա կօգնի 30 մլն եվրոյի չափ գումար խնայել։
Թիմն արդեն գնացել է նմանատիպ քայլի, երբ դարձավ Իսպանիայի չեմպիոն։