«Բավարիայից» «Ռեալ» Դավիդ Ալաբայի տեղափոխվելու հարցը ազատ գործակալի կարգավիճակով կարելի է լուծված համարել, հաղորդում է Marca-ն։
Ֆուտբոլիստը կմիանա մադրիդյան ակումբին, սակայն տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մրցաշրջանի վերջում, չնայած այն հանգամանքին, որ տեղափոխության բոլոր մանրամասները համաձայնեցված են։
Ալաբան «Ռեալի» միակ ձեռքբերումը չի լինի։ Ամռանը մադրիդյան ակումբը կհամալրվի մի քանի ուժեղ ֆուտբոլիստներով։