Լուրեր

Ասենսիոն խոսել է Ազարի մասին
14.10.2020
657 0

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն խոսել է իր խաղընկեր Էդեն Ազարի մասին:

«Ազարը ոգեշնչված է: Ներկայում նրա համար բարդ շրջան է, քանի որ Էդենը վնասվածքների հակում չունի: Այն ինչ տեղի է ունենում, պարզապես անհաջողություն է: Կարծում եմ՝ երբ ապաքինվի վնասվածքից, նորից կվերականգնի ինքնավստահությունը»,- իսպանացու խոսքերը փոխանցում է AS-ը:

«Արքայական» ակումբի կազմում Ազարը մասնակցել է ընդամենը 22 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված