Լուրեր

Վինիսիուս. «Այդ մարդիկ արժանի են խիստ պատժի»
01.11.2021
4785 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղում (2-1) ռասիզմի զոհ դառնալու մասին։

«Այդ մարդիկ արժանի են խիստ պատժի, որ այլևս նման բան չանեն։ Այս պահին ես կենտրոնացած եմ խաղի վրա, այդ պատճառով որոշեցի չարտահայտվել»,- ասել է Վինիսիուսը։

Լա լիգայի ներկայացուցիչները միջադեպի մասին հայտնել են Բարսելոնայի իրավապահներին։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին 14 խաղում դարձել է 9 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։