Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Էյբարին» (2-0):
Զինեդին Զիդանի թիմը 11 խաղ անընդմեջ պարտություն չի կրում. 9 հաղթանակ ու 2 ոչ-ոքի։
Հաջորդ խաղում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակներում կհանդիպի «Լիվերպուլին»։ Այն կկայանա ապրիլի 6-ին։