«Այնտրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը խոսել է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի մասին։ Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը 23-ամյա հարձակվողին առանց տրանսֆերը պարտադիր գնելու կետի հանձնել է գերմանական ակումբին վարձակալության։
«Գնել Յովիչի տրանսֆերը՞, դե միշտ կարելի է երազել։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք «Ռեալի» հետ, հունվարին մենք նրանց հետ պայմանավորվեցինք վարձակալության հարցում, սակայն հիմա հնարավոր չէ գուշակել, թե ինչի կլինի ամռանը. ներկայիս իրավիճակում դժվար է ծրագրեր կազմելը։
Գերմանիա վերադառնալուց հետո սերբ հարձակվողը դեռ ոչ մի հանդիպում չի սկսել մեկնարկային կազմում, սակայն արդեն 3 գոլի հեղինակ է դարձել։