Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կատարի էմիր Թամին բեն Համադ ալ Թանին ցանկանում են Կիլիան Մբապեին համոզել՝ մնալու ՊՍԺ–ում, հաղորդում է Le Parisien–ը։
Սպասվում է, որ Ելիսեյան պալատում ընթրիքի ժամանակ պաշտոնյաները փորձելու են ճնշում գործադրել 25–ամյա ֆուտբոլիստի վրա։ Ընթրիքին ներկա են գտնվելու նաև ՊՍԺ–ի մի քանի ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հստակ որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։