The Athletic․«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ընթացքում բանակցություններ է վարել Խաբի Ալոնսոյի հետ, և Անչելոտին տեղյակ է այդ մասին։
43-ամյա իսպանացին կարող է արդեն այս ամառ գլխավորել «սերուցքայիններին»։
Ակումբում կարծում են, որ Ալոնսոն կարող է ավելի լավ օգտագործել ներկա կազմը և նոր էներգիա հաղորդել թիմին՝ ավելի ժամանակակից խաղաոճի և մոտեցման շնորհիվ՝ ի տարբերություն իտալացի մասնագետի։
Միևնույն ժամանակ, Անչելոտին ցանկանում է մնալ «Ռեալում»։ Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի հաղթանակը կարող է նրան ապահովել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կարճաժամկետ հեռանկարում։
Եթե ի վերջո Անչելոտին լքի իր պաշտոնը, նա կարող է մնալ «Ռեալում» այլ դերակատարմամբ։ Բացի այդ, չի բացառվում, որ Բրազիլիայի հավաքականը կրկին փորձի համոզել 65-ամյա մարզչին պայմանագիր կնքելու։