«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը որոշել է չավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո և մեկ մրցաշրջանով երկարաձգել թիմի հետ գործող պայմանագիրը:
Այս լուրը շատ է ուրախացրել «Ռեալի» ղեկավարությանը, որը դեռ անցյալ տարի էր 33-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր առաջարկել:
Վերջնական որոշումը Կրոսը կայացրել է՝ համոզվելով, որ դեռ կարող է ելույթ ունենալ թոփ մակարդակում:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 40 խաղի, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: