Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն ասել է, թե ինչ պետք է անի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ «Ոսկե գնդակին» արժանանալու համար։
2024 թվականին եզրային հարձակվողը երկրորդ տեղը զբաղեցրեց ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցանակի քվեարկությունում։
«Պետք է հաջող մրցաշրջան անցկացնի, որը նման կլինի նախորդ տարվանը։ Պետք է մեծ տիտղոսներ նվաճել, բայց պետք է նաև ավելացնել հաջողությունները Բրազիլիայի հավաքականում։
Նա արժանի էր «Ոսկե գնդակին», մենք բոլորս երկրպագում էինք նրան, սակայն Ռոդրին նույնպես իրեն հիանալի դրսևորեց՝ նվաճելով ակումբային տիտղոսներ և Եվրոպայի առաջնությունը, որտեղ առաջատարն էր։
Այնպես որ, ես կարծում եմ, որ Վինիսիուսը նույնպես պետք է գտնի այսպիսի բալանս՝ ակումբի և ազգային հավաքականի միջև։ Ես նույնպես նախկինում անցել եմ այդ ամենի միջով»,– ասել է նա։