Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հիասթափված է Կառլո Անչելոտիի վերաբերմունքից։
Կիսապաշտպանը չի հասկանում, թե ինչու է իտալացին ամբողջ մրցաշրջանի ընթացքում հայտարարում, որ սպասում է՝ երբ Ազարը լավագույն մարզավիճակում կլինի, բայց ոչ հաճախ է նրան խաղադաշտ դուրս բերում։
Նախօրեին, երբ «Ռեալը» Բիլբաոյի «Ատլետիկից» նվազագույն հաշվով պարտություն կրեց, բելգիացին պահեստայինների նստարանում էր, չնայած վերջին ժամանակներս աշխատում էր առանց սահմանափակումների։
31-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ Անչելոտին անարդար է վարվում իր նկատմամբ։ Այնուամենայնիվ, նա դժգոհություն չի հայտնում հանդերձարանում և դեմ է բարիդրացիական հարաբերությունները փչացնելուն։
Այս մրցաշրջանում Ազարը Լա լիգայի 14 խաղի է մասնակցել ու գոլ չի խփել։