ՖԻՖԱ–ն ցանկանում է որպեսզի ԱԱ–2030–ի եզրափակիչն անցկացվի «Սանտիագո Բեռնաբեուում»։
«Սերուցքայինները» այդ հնարավորությունը դիտարկում են, սակայն գաղափարն իրագործելու համար պետք է հավելյալ աշխատանք կատարվի ստադիոնում, որպեսզի այն տեղավորի 80 հազար հանդիսական, ինչը Մունդիալի պահանջներից է։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ մրցաշարը կկայանա Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում (չնայած առաջին երեք հանդիպումները կկայանան Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում), իսկ ԱԱ–2034–ը՝ Սաուդյան Արաբիայում։