ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին։ Նրան հարցրել են, թե արդյոք կա հավանականություն, որ իսպանացին կտեղափոխվի Փարիզ։
«Ես չեմ պատասխանի, քանի որ ամեն բան կհանվի կոնտեքստից ու սխալ կմեկնաբանվի։ Նա այլ ակումբի ֆուտբոլիստ է։ Ես կարող եմ ասել, որ մենք, ինչպես յուրաքանչյուր այլ թիմ, ցանկանում ենք ուժեղացնել բոլոր դիրքերը»,- ասել է Պոչետինոն։