«Միլանը» դիտարկում է մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի վերադարձը ակումբ, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։
Քիչ հավանական է, որ «Արքայական ակումբը» կհամաձայնվի 25–ամյա ֆուտբոլիստի վարձակալությանը, սակայն իտալական ակումբը փորձ կկատարի։
Հիշեցնենք, որ Դիասը «Միլանում» վարձակալությամբ հանդես է եկել 2020–ից 2023 թվականներին և 124 խաղում խփել է 18 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում։