Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է ազգային թիմում իր խաղընկերներին, որ ցանկանում է առաջիկա ամիսներին կենտրոնանալ «Արքայական ակումբում» ելույթների վրա, հաղորդում է L’Équipe–ը։
25–ամյա ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է բարձր ֆիզիկական մարզավիճակ հավաքել, քանի որ ցանկանում է մեծ հաջողությունների հասնել ներկայիս թիմում։
Հիշեցնենք, որ Մբապեն չի հրավիրել Ազգերի լիգայի հոկտեմբերյան և նոյեմբերյան խաղերին։