• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Տեբասը՝ Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերի մասին

Լուրեր

Տեբասը՝ Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերի մասին
26.10.2024
3392 0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիսուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակ–2024»–ը նվաճելու շանսերի մասին։

«Իսպանիայի առաջնության համար ավելի լավ նվեր չկա, քան Վինիսիուս Ժունիորի հաղթանակը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։ Ես կարծում եմ, որ Վինիսիուսը արժանի է այս մրցանակին, քանի որ նախորդ տարին բացառիկ էր նրա համար»,– Տեբասի խոսքը մեջբերում է Marca–ն։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 39 խաղի, դարձել 24 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ դառնալով Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող։