Լուրեր

«Ռեալը» կարող է համալրում ունենալ ձմռանը
16.10.2024
1060 0

«Ռեալը» կարող է ձմռանը թիմ հրավիրել «Չելսիի» 18–ամյա պաշտպանին, հաղորդում է  The Independent–ը։

Դանի Կարվախալի վնասվածքից հետո «Արքայական ակումբը» ծրագրում է թիմ հրավիրել Ջոշ Աչիմպոնգին։

Չնայած այն հանգամանքին, որ այս դիրքում մադրիդյան ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը Տրենտ Ալեքսանդր–Առնոլդն է, այնուամենայնիվ, ակումբը դեռ քայլեր չի ձեռնարկել։

Աչիմպոնգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Նյուքասլը», «Բորուսիան» և ՊՍԺ–ն։